Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով

Այս հարցը առաջացնում է ինչպես մասնագետների, այնպես էլ կրծքով կերակրող մայրերի մոտ շատ տարաձայնություններ։

Գոյություն ունեն բազմաթիվ գիտական հետազոտություններ, որոնք հաստատում են մոր կրծքի կաթի օգտակար լինելու փաստը երեխայի համար և դրա առողջարար լինելը մոր համար։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքի կաթի բաղադրությունը և որակը անընդհատ փոխվում է կախված երեխայի տարիքից և  օրվա ժամից։

Կրծքով կերակրելու  գործընթացը ոչ միայն ապահովում է երեխայի հագեցածությունը և ամրացնում  երեխայի առողջությունը, այլ նաև թույլ է տալիս նրան զգալ հանգիստ և անվտանգ։

Կրծքով կերակրելը համարվում է մոր և որդու միջև անփոխարինելի շփման տեսակ, որը նպաստում է նրանց հուզական և հոգեբանական դաշտի ամրապնդմանը, դեռ չխոսելով ապացուցված օգուտների մասին երկուսի համար էլ։

Հնարավոր է, դրա համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս երեխային կերակրել մինչև 7 տարեկանը։ Այդ տարիքում երեխաները արդեն սկսում են սիրել, կարդում են, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համարում է, որ միևնույն է երեխային պետք է կերակրել նույն կերպ, ինչ ավելի փոքր տարիքում։ Այնուամենայնիվ պետք է չմոռանալ, որ այս կազմակերպության աշխատանքը նաև ուղղված է մարդկանց կյանքի որակի բարելավվմանը, այդ թվում նաև զարգացող երկրներում: Իսկ Աֆրիկայի և Ասիայի մի քանի ամենաաղքատ երկրներում, որտեղ ամեն օր օրակարգում սննդի խնդիր կա, երկարատև կրծքով կերակրումը երեխաների համար գոյատևելու հնարավորություն չի տալիս։

Նույն պայմանների համաձայն, Եվրոպական մի քանի երկրների առողջապահության նախարարությունները և  ամերիկյան ակադեմիայի մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխաներին կրծքով կերակրել մինչև 2 տարեկան:

Մանկական հոգեբանները գտնում են, որ երեխային պետք է կրծքով կերակրել մինչև 1-1,2 տարեկան։ Նրանց կարծիքով, այդ տարիքում երեխաները անցնում են ավելի հասուն սննդակարգի, որի համար նրանք ունեն բավարար ատամներ։ Բացի դա այդ տարիքում երեխայի վերաբերմունքը մոր հանդեպ ոչ թե պետք է լինի որպես ուտելիք, այլ որպես հեղինակություն, ով ունակ է ոչ միայն կերակրել և պաշտպանել, այլ սովորեցնել, ուղղորդել, խորհուրդ տալ։

Բոլոր այս մասնագետները միաձայն հաստատում են, որ առաջին 6 ամսում երեխան սնուցվելով մոր կրծքերի կաթից, կառուցում է իր ուժեղ օրգանիզմը, պաշտպանիչ մեխանիզմը, ինչպես նաև հարմարվում է շրջակա միջավայրի պայմաններին։

Այնուամենայնիվ, կրծքով կերակրման տևողության հիմնական գործոնը պետք է լինի տարբեր, հաշվի առնելով կոնկրետ մոր և նրա երեխայի հարմարավետությունը: Ի վերջո, բոլորը մարդիկ տարբեր են և ոչ ոք չի զգում երեխային և նրա կարիքները այնպես, ինչպես մայրը և միայն երջանիկ ու առողջ մայրն է երեխայի բարօրության երաշխիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մասնագետները նշում են, թե մինչև որ տարիքն է կարելի և անհրաժեշտ երեխային կերակրել կրծքով